Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Թրամփ-Զելենսկի հրապարակային ստորացման համատեքստում մի քանի դիտարկում

Թրամփ-Զելենսկի հրապարակային ստորացման համատեքստում մի քանի դիտարկում
01.03.2025 | 20:52

ԱՌԱՋԻՆ

Երբ դեռահաս և իրականության հետ կապը կորցրած լակոտի պես փորձում ես քեզ ցույց տալ մեծերի մոտ, ապա ապտակները անխուսափելի են։

ԵՐԿՐՈՐԴ

Երբ երկիրդ դարձնում ես աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի վասալ, իսկ քաղաքացիներիդ թնդանոթի միս, ապա պետք է պատրաստ լինես, որ վասալին օգտագործում են, իսկ հետո դեն շպրտում։ Զելենսկին այլևս դեն շպրտվելու փուլում է։

ԵՐՐՈՐԴ

Դոնալդ Թրամփի պրագմատիկ և բավականին չոր վարվելակերպը ի ցույց է դնում, որ աշխարհում հարցերի լուծման բանաձևի համատեքստում ուժի և ուլտիմատումների գործոնը էլ ավելի է մեծ տեղ է ունենալու։

Եվ

ՉՈՐՐՈՐԴ

Մեզ համար ամենակարևորն է` Հայաստանն այսպիսի աշխարհում իրավունք չունի ներկայացված լինել Էրդողանի և Ալիևի վասալ Նիկոլ Փաշինյանով։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Մեկնաբանություններ